Մամուլ

Այս պահին 190 պացիենտներից 14-ը թոքաբորբ ունեն․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց

Այս պահին 190 պացիենտներից 14-ը թոքաբորբ ունեն․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից։

«Այս պահին 190 պացիենտներից 14-ը թոքաբորբ ունեն, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ։

Նրանք ինկուբացված չեն, վիճակը ծանր չէ, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն արվում է։

Մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, միայն ջերմիջեցնողներ։ Մի քանի օրից կլրանա մեր բազմաթիվ քաղաքացիների վարակվելու 14-րդ օրը, թեստեր կանենք ու առողջություն մաղթելով՝ կուղեկցենք նրանց իրենց բնակավայրեր։

Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ:

Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ:

Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են»:

Կիսվել