Մամուլ

Այս պահին ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Դավթաշենում

Այս պահին ոստիկանությունը Դավթաշեն վարչական շրջանում ուժեղացված ծառայություն է իրականացնում։

ArmLur.am-ին վարորդները հայտնեցին, ստուգում են վարչական շրջան մուտք գործող եւ վարչական շրջանից դուրս եկող մեքենաները, վարորդներին հրահանգում են բացել բեռնախցիկները, որտեղ մանրակրկիտ զննություն է իրականացվում։

ՆԳՆ-ից ի պատասխան հայտնեցին, որ շուտով հանդես կգան հայտարարությամբ։

Պաշտոնական պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։

Կիսվեք ձեր էջում