Աշխարհ

Այս պահին Թբիլիսիում ցուցարարները գրոհում են խորհրդարանի շենքը․ Տեսանյութ

Այս պահին Թբիլիսիում ընթանում է հազարավոր ցուցարացրների բողոքի ակցիան: Ոստիկանական ուժերը փորձում են դուրս բերել մոտ 100 ցուցարարների, ովքեր ներխուժել են Խորհրդարանի շենք:

Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հազարավոր ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ՆԳ նախարար Գ. Գախարիայի և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելարուի հրաժարականը:

Ցուցարարները նաև պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Կիսվել