Այս պահին այրվում է Նուբարաշենի աղբավայրը, կրակը տարածվում է մի քանի օջախներով
Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հենց այս պահին այրվում է Նուբարաշենի աղբավայրը, կրակը տարածվում է մի քանի օջախներով։ Թափոններից առաջացած թունավոր ծուխը տարածվում է ամբողջ Երևան քաղաքով։
Վերջին տարիներին Երևանցիները լսում են միայն սուտ ու կեղծիք, աղբավայրը վերածելու աղբի վերամշակման գործարանի վերաբերյալ։
Ասե՛ք անե՛նքի հերթական «մուտիլովկեն»»։