Ազատ խոսքՄամուլ

«Այս ողբերգության պատասխանատուն ու մեղավորը Անահիտ Ավանեսյանն է». Դանիել Իոաննիսյան

«Այս ողբերգության պատասխանատուն ու մեղավորը Անահիտ Ավանեսյանն է». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ 57 մարդ մահացել է կորոնավիրուսից։ Սա գրողի տարած անտիռեկորդ է, որին մեզ հասցրեց Անահիտ Ավանեսյանը։Սա ողբերգություն է։ Մահացիության այս ցուցանիշը գալիս, հասնում է պատերազմի ժամանակ ռազմաճակատում զոհերի թվին։

Եվ այս ողբերգության առաջին պատասխանատուն ու մեղավորը վակցինացիայի հանրային կոմունիկացին տապալած կառավարությունն է` ի դեմս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի։

Մենք վակցինացիայի ցուցանիշով սարսափելի հետ ենք տարածաշրջանի բոլոր երկրներից, բոլոր հարևաններից ու իջել` հասել ենք աֆրիկյան բանանային հանրապետությունների մակարդակին։

gymru qovid klinika

Բոլոր երկրներում էլ կան վակցինացիայի դեմ ստեր տարածող խմբեր, բայց պետություններն իրենց հանրային կոմունիկացիան կազմակերպում են այնպես, որ մարդիկ չհավատան այդ ապուշություններին։

Իսկ Հայաստանում ոչ միայն դա չի արվում, այլև առողջապահության նախարարը այնպես է խոսում, որ նույնիսկ վակցինացվելուն տրամադրված անձինք են սկսում կասկածել։

Հ.Գ. Մեկ էլ Կառավարության հանրային կապերի ՊՈԱԿ, դուք կա՞ք։ Բացի իշխանամետ ստատուսներ տարածելուց ուրիշ բանի ունա՞կ եք»։

Կիսվել