ԺամանցՏեսանյութ

Այս շաբաթ կրծքով կերակրելու շաբաթն է. Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ տեսանյութ է հրապարակել

Այս շաբաթ կրծքով կերակրելու շաբաթն է. Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ տեսանյութ է հրապարակել

Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել

«ՄՈՆԹԵԱՆ՝ ԿԵՐԱԿՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ / MONTHEA AFTER BREASTFEEDING

Այս շաբաթ կրծքով կերակրելու շաբաթն է: Բոլորը խոսում էին ծննդաբերության մարտահրավերների մասին, բայց ոչ ոք ինձ չէր պատրաստել կրծքով կերակրման մարտահրավերին: Ոմանց համար, այդ թվում եւ ինձ, դա մի ամբողջ պայքար էր և ընդհամենը ընկերոջ պարզ խորհուրդը, կամ կրծքով կերակրման խորհրդատուի հետ շփումը, կամ հասարակ google անելը կարող են դառնալ վճրորոշ՝ այդ պայքարից հաղթող դուրս գալու համար:

Ամենակարևորը `մի կասկածիր ինքդ քո մեջ: Մի թող ոչ մեկին քեզ այդ ուղղուց շեղել եւ հոգեբանորեն ընկճել եւ հիասթափեցնել քեզ։ Դու կարող ես դա անել!

Նաեւ կարեւոր է ձեր ամուսինների ակտիվ մասնակցությունը եւ աջակցությունը, ովքեր ամեն կերպ հոգ կտանեն ձեր մասին, եւ չեն թողնի որ հանձնվեք այս պայքարում։

Եւ հիշե՛ք, Կրծքի կաթը երեխայի համար լավագույնն է։ Այն բացառապես միակ սնունդն է, որ անհրաժեշտ է երեխային առաջին վեց ամսվա ընթացքում։ Կրծքի կաթն օգնում է կանխարգելել հիվանդություններ և նպաստում է երեխայի ուղեղի զարգացմանը»:

Տեսանյութը ստորև

Կիսվել