«Այս մարդն իր վրա շատ բեռ է վերցնում՝ չհասկանալով, որ ուրիշների թափած արյան մեջ է թաթախվում». Կարինե Հարությունյան
Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախորդ գրառմանս հարցերի պատասխանը մի մարդու շուրջ է պտտվում. Հրայր Թովմասյան: Այս մարդն իր վրա շատ բեռ է վերցնում՝ չհասկանալով, որ ուրիշների թափած արյան մեջ է թաթախվում: Մի օր կքելու է էդ բեռի տակ, մեջքը պահող չի լինելու
Հայրս ասում էր՝ պաշտոնը էշի փալան է. մեկի մեջքից վերցնում են, մյուսի մեջքին են դնում:
Հրայր Թովմասյանը հիմար չէ, բայց խելացի էլ չէ: Երբ արհեստականորեն ձգում ես հաճույքի պահը, այն կարող է գլխիդ հարամվել: Երբ խուսափում ես մի տհաճությունից, այն կարող կրկնակիով վերադառնալ:
Պիտի կարողանաս հեռանալ ժամանակին եւ արժանապատվորեն: Գյադայական սնափառությունը դեռ ոչ մեկին չի զարդարել»: