Այս հրաժարականն ապացուցում է, որ ՀՀ-ում տիրում է զանգովի արդարադատություն, որը Վանեցյանը մերժեց․ Արա Վարդանյան
«Այս հրաժարականն ապացուցում է մեկ պարզ իրողություն՝ ՀՀ-ում տիրում է զանգովի արդարադատություն, որը Արթուր Վանեցյանը մերժեց․․․»։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։
«Ամեն ինչ իր չափն ունի։ Ինձ համար ամենասկզբից էլ պարզ էր, որ Վանեցյանի պես պրոֆեսիոնալը երկար չի կարողանա աշխատել։ Իշխանափոխությունից հետո, նա մի քանի ամիս կարծես թե նույնպես ստիպված ենթարկվեց էյֆորիայի պայմաններին, բայց շատ արագ գիտակցեց այդ ճանապարհի անհեռատեսությունը։
Այդ աշխատելաոճը ակնհայտորեն ձեռք չտվեց իշխանություններին և արդյունքում Վանեցյանը արեց այն ինչ պետք է անի իրեն հարգող, ուսադիր կրող ցանկացած սպա։ Այս հրաժարականն ապացուցում է մեկ պարզ իրողություն՝ Հայաստանում տիրում է զանգովի արդարադատություն, որին պարոն Վանեցյանը այսօր մերժեց։
Ակնհայտ է դառնում նաև այն փաստը, որ նորանշանակ ԱԱԾ Տնօրենը առաջին իսկ օրվանից անցնելու է մարդ բռնելու “սուրբ” գործին։ Իրոք ցավում եմ, որ բոլորս նման բեսպրեդելի ականատեսն ենք, և հույս հայտնում, որ այն շուտով կավարտվի»։