Այս հանդիպումը մշտապես կմնա հիշողությանս մեջ. հայրս ներկա է լիբանանյան պատվիրակության կողմից, ես՝ հայկական
Փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռեանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում ժամանել է Լիբանան։
Ծնունդով լիբանանցի Սիսեռեանը լուսանկար է տեղադրել ֆեյսբուքում, որտեղ ինքն է, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Նիկոլ Փաշինյանը և Սիսեռեանի հայրը՝ Արա Սիսեռը, կից գրառելով. «Այսօրվա հանդիպումը մշտապես կմնա հիշողությանս մեջ։
Հայրս ներկա է լիբանանյան պատվիրակության կողմից, իսկ ես՝ հայկական»։