ԺամանցՕգտակար

Այս խորամանկությունների մասին պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ

Այս խորամանկությունների մասին պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ

1. Ուզու՞մ եք, որ եղունգի լաքը հնարավորինս շուտ չորանա: Ուրեմն հարդարելուց հետո,  եղունգները մի քանի րոպե պահեք սառը ջրով տարրային մեջ: Այդպես չորացման ընթացքը ավելի կարագանա:

2. Երբ մատնահարդարման ընթացքում ներկը անփութորեն քսվում է ձեռքի մաշկին, կարող եք այն հեռացնել ձիթապտղի յուղի օգնությամբ:

3. Եթե անհրաժեշտ է մատնահարդարումը թարմացնել, սակայն շատ ժամանակ չունեք, կարող եք հին ներկի վրայից քսել թափանցիկ լաք՝ հարթեցնելու համար, այնուհետև այն գույնը, որով հարդարել էիք նախորդ անգամ:

4. Փայլուն լաքը վերածել անփայլի, դա բավականին հեշտ է: Պարզապես լաքը քսելուց անմիջապես հետո, եղունգները պահեք գոլորշու վրա և արդյունքը կտեսնեք:

5. Ներկի մեջ առկա մանր փայլերը, բավականին դժվար է հեռացնել: Բայց դուք կարող եք հեշտացնել ձեր գործը, եթե ացետոնով բամբակը դնեք եղունգի վրա, մի փոքր պահեք, հետո նոր մաքրեք:

6. Հաճախ մատիտները սրելիս փշրվում են և կոտրվում: Այդ նյարդայինացուցիչ խնդրից խուսափելու համար, կարող եք մատիտը նախքան սրելը, մի քանի րոպե թողնել սառնարանում:

7. Անգերազանցելի միջոց է, կոկոսի յուղը՝ կոսմետիկան մաքրելու համար: Հարկավոր է մի փոքր լցնել տամպոնի վրա և մաքրել աչքերը: Առաջին անգամից իսկ կնկատեք հրաշալի արդյունք:

8. Մազերը սանրելիս սկսեք արմատներից, գլուխը կախած վիճակում: Այս կերպ գլխում արյան շրջանառությունը ավելի լավ է կատարվում և նպաստում է արմատների ամրացմանը: Ֆենելիս ևս նույն կերպ վարվեք, և բավականին փարթամ տեսք կստացվի:

9. Առավոտյան լվացվեք հնարավորինս սառը ջրով: Այն իջեցնում է աչքերի ուռվածությունը և մաշկը զգալիորեն ձգում է:

10. Մի շտապիր դեն նետել դեմքի սնուցող քսուկը, որը շատ վաղուց չես օգտագործել: Քսուկը կարող ես օգտագործել՝ քսելով ոտքերի կոշտացած հատվածներին և թողնել մնա ամբողջ գիշեր: Առավոտյան դուք կտեսնեք, թե ինչպես է փափկել մաշկը:

Կիսվել