Այս իշխանությունը եկել է փողոցով, փողոցով էլ վռնդվելու է. Վահե Հակոբյան
Այս իշխանությունը եկել է փողոցով, փողոցով էլ վռնդվելու է. Վահե Հակոբյան
Մեր խնդիրն է կանգնեցնել շարունակական պարտությունը, որ իրականացնում է գործող իշխանությունը։ Այս մասին News.am-ին պատմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը` խոսելով նոյեմբերի 8-ի հանրահավաի մասին:
«Մենք հանրահավաքին այն մասին ենք խոսելու, որ սկսում ենք դիմադրության նոր ընթացք և կոչ ենք անելու բոլորին, ով անտարբեր չէ Հայաստանի ճակատագրին, միանալ այդ շարժմանը։
Մեր խնդիրն է կանգնեցնել շարունակական պարտությունը, որ իրականացնում է գործող իշխանությունը։ Միաժամանակ դիմելու ենք այն մարդկանց, ովքեր մեզ շատ դեպքերում մեղադրում են, որ մենք բավական ակտիվ չենք կամ մեղադրում են անգործության մեջ, նրանց էլ կոչ ենք անելու առաջարկություններով հանդես գալ, մենք էլ միանանք նրանց։
Մեր խնդիրն այժմ վերլուծելը չէ, թե ինչ է կատարվել, մեր խնդիրն այսօր կանխելն է հետագա պարտությունները, ինչպես նաև կանգնեցնել պարտվողական թե՛ քաղաքականությունը, թե՛ տրամադրությունները։ Ոչ միայն քննադատելու ենք, այլև ցանկանում ենք առարկայական քայլեր անել, որովհետև այսպիսի ձևով մենք վերջնական կգլորվենք անդունդը, որտեղից էլ ելք չի լինելու»,- ասաց նա։
Հարցին, թե ինչ քաղաքական ուժեր կարող են միանալ իրենց, Հակոբյանը նշեց, որ չի կարող ասել, քանի որ այսօր մարդկանց անձնական ամբիցիաները ավելի մեծ են, քան սթափ մտածելը:
«Չեմ կարող ասել, քանի որ, ցավոք, այսօր մարդկանց անձնական ամբիցիաները շատ ավելի առջևից են վազում, քան սթափ մտածելը։ Անկեղծ ասա չգիտեմ՝ ով կմիանա։ Ամեն դեպքում մենք ասել են՝ բոլորը, ում համար միևնույն չէ Հայաստանի ապագան, թող նոյեմբերի 8-ին գան հանրահավաքի»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով` իրենք երկարատեւ պայքար են սկսում եւ այդ պայքարը մեկնարկելու է նոյմեբերի 8-ին. «Դիմադրության շարժումը ենթադրում է շարունակական գործողություններ։
Սա մեկ, երկու օրվա բան չէ։ Այսօր մենք ակնհայտ տեսնում ենք, որ Նիկոլի դեմ Ռուսաստանը որևէ ակնհայտ հայտարարություն չի անում։ Ենթադրում եմ, որ Նիկոլը նրա համար է, որ ինչ-որ իքս ծրագիրը հասցնի իգրեկ կետում ավարտի։
Մենք այսպես կանգնելով, լռելով չենք կարողանալու։ Պայքարի ընթացքում իհարկե կարող են լինել կտրուկ գործողություններ։ Մեր իշխանություն կոչվածների մոտ իսպառ բացակայում է պետական, ազգային շահի զգացումը»,- ընդգծեց նա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում