«Այս ընտրությունները ինտրիգային չէին»․ Նիկոլ Փաշինյան
ԱԺ ընտրությունների ամփոփումից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարեցրին.
«Այսուհետև մենք պիտի սովոր լինենք, որ ընտրությունները միշտ չէ, որ պետք է ընթանան բուռն կերպով: Մարդիկ քիչ են մասնակցել, քանի որ ընտրությունների արդյունքները ինտրիգային չէին, մարդիկ տեսել են, որ իրենց ազգականները ընտրում են, իրենք նայել են եղանակին և չեն եկել: Բացի դրանից մարդկանց ստիպելով ընտրատեղամասեր չէին բերել, ի տարբերություն նախորդ տարիների»:
Փաշինյանը անդրադարձավ նաև Հանրապետական կուսակցության գործունեությանը.
«Եթե վերջին տարիներին լիներ արդար ընտրություններ, Հանրապետականը չէր հաղթահարի անցողիկ շեմը, կամ էլ մեծ դժվարությամբ»:
Վերջում էլ վարչապետը հույս հայտնեց, որ այս ընտրություններով Հայաստանում կհաստատվի ժողովրդավարությունը, կայունությունը և նոր դրական փոփոխությունները: