«Այս դժվար պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած է բարեկամ Ֆրանսիայի կողքին». Փաշինյանի ցավակցական հեռագիրը Էմանուել Մակրոնին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խորը վշտով տեղեկացա Ստրասբուրգի Սուրբ ծննդյան շուկայի հրաձգության՝ ահաբեկչական ակտի մասին, որը հարվածեց Ֆրանսիային` պատճառելով զոհեր և վիրավորներ: Խորին և անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և համբերություն:
Այս դժվար պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած է բարեկամ Ֆրանսիայի կողքին»: