«Այս դեպքում սատարում եմ Նիկոլ Վովաևիչին». Լուկաշենկո
«Այս դեպքում սատարում եմ Նիկոլ Վովաևիչին». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար:
«Հիմա ամեն ինչ բարդացել է, պետք է կարգավորել այս իրավիճակը: Տվյալ դեպքում, ես, իհարկե, սատարում եմ Նիկոլ Վովաևիչին (Փաշինյանին)՝ գիտակցելով, որ բոլոր խնդիրներն ընկել են այս իշխանությունների, նրա վրա։
Ուստի պետք է համբերություն և փորձեր՝ խնդրին լուծում գտնելու համար, որպեսզի այն ձեռնտու լինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- նշել է Լուկաշենկոն։