Շոու-բիզնես

«Այս դեպքում ես ենթարկվել եմ լուսանկարչին»․ Ռոզի Ավետիսովան՝ նոր, գայթակղիչ ֆոտոշարքի մասին

Լուսանկարիչ Արվին Քոչարյանի հետ համագործակցության արդյունքում Ռոզի Ավետիսովանը գայթակղիչ լուսանկարներ ունի: Ինչպե՞ս է անցել նկարահանումը, հագուստի ընտրությունն ո՞ւմն է եղել, և թե ինչով է այժմ զբաղված, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:

Ռոզիի խոսքով՝ ֆոտոշարքն իրականացրել են ապրիլին: Արվինի ստուդիայում էլ առաջին անգամ չէր. 2 տարի առաջ միասին աշխատել են նաև «Սահմանին» հեռուստաֆիլմի պաստառի համար:

Անդրադառնալով կերպարների ընտրությանը՝ դերասանուհին ասել է.«Այս դեպքում ես ենթարկվել եմ. լուսանկարիչն է որոշել: Ընթացքում ինձ իմպրովիզներ եմ թույլ տվել, բայց ընդհանուր գաղափարը նրանն է: Արվինի պրոֆեսիոնալիզմն ինձ մեծ վստահություն է ներշնչում, այդ իսկ պատճառով համաձայնեցի բոլոր տարբերակներին»:

Ռոզին այս ֆոտոշարքը համարձակ չի համարում.«Չեմ կարծում՝ շատ բաց է: Չհամաձայնելու պատճառ չունեի, որովհետև գիտեի՝ արդյունքը կլինի շատ գրագետ և գեղեցիկ: Կարևորը՝ երկուսս էլ գոհ ենք արդյունքից, և կարծիքները միայն դրական են»:

Պարզեցինք նաև, որ դերասանուհին այս շրջանում ստեղծագործական դադարի մեջ է, ասում է` էներգիայի և մտքերի կուտակմամբ է զբաղված:

Ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ

Աղբյուր՝ bravo.am

 

Կիսվել