Ժամանց

Այս գեղեցկության գաղտնիքները կանայք կիրառել են անհիշելի ժամանակներից, որոնց արդյունքն անփոխարնելի է…

Կանայք միշտ ձգտել են կատարյալ գեղեցկության՝ դեռ անհիշելի ժամանակերից: Այսօր  ձեզ կներկայացնենք գեղեցկության մի քանի գաղտնիքներ, որոնք մեզ են հասել դարերի խորքից:

1. Ձիթայուղ.

Իզուր չէր, որ հնում ձիթապտուղը համարվում էր ոսկի: Ձիթայուղն այժմ էլ օգտագործում են մաշկի և մազերի խնամքի համար նախատեսված քսուկներում, պարտաստում են շամպուններ ու բալզամներ: Ձեր ունեցած սնուցող քսուկների մեջ դուք ինքներդ էլ կարղ եք ավելացնել ձիթայուղ:

2. Վաննաներ.

Հնում կանայք վաննայում անցկացնում էին շատ երկար ժամանակ: Նրանք ժամերով լոգանք էին ընդունում, այդ ընթացքմ զրուցում տարբեր թեմաներից, միաժամանակ վայելելով տաք և սառը ջրի հաճելի փոփոխությունը:

3. Արոմաթերապևտիկ մերսում.

Մերսումը միշտ էլ հաճելի է եղել իրենց գեղեցկությունը գնահատող կանանց համար: Իսկ պատկերացնում եք, թե ինչ աննկարագրելի կլինի, երբ այդ մերսմանն ավելանան հոտավետ բույրերն ու ձիթայուղը. իսկական երազ…

4. Մասուրով և սերուցքով բալասան.

Մասուրի կամ վարդի բուրմունքով և սերուցքով բալասան. ահա ամենափափուկ մաշկի գաղտնիքը, որը կիրառում էին անհիշելի ժամանակներից:

5. Մեղրով դիմակ.

Այն, որ մեղրն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, դա գիտեն բոլորը՝ հազարամյակներ շարունակ: Օրինակ մեղրով կարելի է կատարել հակացելյուլիտային մերսում. արդյունքը հրաշալի է:

6. Հինա և բասմա.

Կանայք անհիշելի ժամանակներից օգտագործում են հինա և բասմա, որոնք էլ իրենց հերթին ամրացնում և սնուցում են մազերը:

7. Ձվով դիմակ.

Մազերի համար ձվով կատարյալ դիմակ կարելի է ստանալ: Այն բացի մազերը սնուցելուց և ամրացնելուց, նաև շլացնող փայլ է տալիս:

8. Կիտրոնի հյութ.

Եթե հինան ու բասման մազերը մի փոքր մգացնում են, իսկ ձեր մազերը բաց գույնի են և դւք խուսափում եք մուգ երանգից, ապա ձեզ համար հրաշալի սնուցող միջոց կարող է հանդիսանալ կիտրոնի հյութը:

9. Կավով դիմակ.

Կավը կնոջ համար անփոխարինելի խնամքի միջոց է: Հարթ մաշկ, փայլուն և ամուր մազեր, ինչպես նաև կարելի է մոռանալ ցելյուլիտի մասին:

Կիսվել