Մամուլ

Այս անգամ նորից գյուղն են թիրախավորել

Hraparak.am-ը գրում է․ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե ապրիլի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Խնածախի մի բնակիչ մեզ ասաց, որ ավանդաբար նույն ժամին սկսում են կրակել․

«Այս անգամ նորից գյուղն են թիրախավորել: Սնայպերն է կրակել»: Թշնամու կրակոցներն անհետեւանք չեն անցնում՝ բնակիչներից ոմանք հեռանալու հնարավորության մասին են արդեն մտածում՝ ասում է Խնածախի բնակչուհին: «Նոր էին նորոգել մշակույթի տունը, խփել են, պուլյան մտել է մեջը:

Ո՞վ է եկել ասի, թե խի եք սենց անում, հիմա ժողովուրդը կամաց-կամաց քոչում է»,- ասում է նա: «Ես թուրքին տալու հող չունեմ»,- կողքից բացականչում է ամուսինը: