Ազատ խոսք

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը խաղաղության և բարիդրացիության միտում չունի

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ երկրների խաղերի բացման արարողության ժամանակ ամբողջ սիմվոլիկան կրկին հակահայկական և պատերազմական էր։ Մի կողմից ցուցադրվում էր Ալիևի սիրած «երկաթե բռունցքը», մյուս կողմից՝ 44 թիվը, որն ուղեկցվում էր «թշնամու դեմ տարած հաղթանակի» մասին խոսքերով։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս երկիրը խաղաղության և բարիդրացիության միտում չունի։ Ողջ վարչակարգը կառուցված է ագրեսիայի, ատելության և պատերազմական քարոզի վրա։ Եվ սա ոչ թե փոխվում է, այլ ընդհակառակը՝ խորանում, դառնալով ոչ միայն ներքին, այլև արտաքին հարաբերությունների կարևոր բաղադրիչ»։