Այս Ամանորին ինձ համար ամենալավ նվերը արեցի. ի՞նչ նկատի ունի բլոգերը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բլոգեր Էվելինա Խանոյանն ինստագրամյան իր էջում կիսվել է ծովափնյա լուսանկարներով և կից գրել․
«Այս Ամանորին ինձ համար ամենալավ նվերը արեցի` ընտրեցի մի հանգիստ, որը մրցավազքի կամ երազանքի քաղաքներ բացահայտելու մասին չէ։ Սա վերադարձ է դեպի ինձ։
Ի՞նչ է նշանակում գտնել ինձ: Ինձ համար մարդուն գտնելը նշանակում է տեսնել մարդուն, լսել նրան, ճանաչել նրան։
2026-ին ուզում եմ ավելի ուշադիր լինել իմ մտքերի հանդեպ։ Մեր ուղեղը միշտ չէ մեր լավագույն ընկերը: Ամեն օր հազարավոր մտքեր են անցնում մեր գլխով և դրանց մեծ մասը պարզապես զիբիլ ու աղմուկ է։
Երբեմն մեր միտքը կարող է խաբել մեզ, երկար կանգնեցնել մեկ կետում, մեղադրել ուրիշներկն ու իրավիճակներին։ Ուզում եմ շատ այս տարի միտքս ու հոգիս սնուցեմ դրականով:
Անցած տարի այնքան զբաղված էի աշխատելով ու սովորելով, որ արդեն մոռացել էի ով եմ ես ու ընկճվել էդ վազքի մեջ։ Մոռացել էի, որ դեռ պետք է խնամեմ ներսումս ապրող բավականին խոցելի փոքրիկ Էվելինային։
Գուցե ամբողջ կյանքում իմ մեջ լինի մի մաս, որը չափազանց զգացմունքային է արձագանքում, ապահով չի զգում ու մտածում է, որ պետք է իդեալական լինի, որ իրեն տեսնեն և ես պատրաստ եմ ամեն օր նրան լսել ու պատասխանել անսահման սիրով։
Այսօր մի միտք կարդացի, որը մնաց ինձ հետ․ մենք չենք կարող մի օր ապրել ու չազդել այս աշխարհի ու մարդկանց վրա։ Հարցը միայն այն է՝ ինչ ազդեցություն ենք ընտրում թողնել։
Ես այսօր ընտրում եմ ոգեշնչել ձեզ վերագտնել ձեր ներքին ուժը»։







