Մամուլ

Այսօր 25 զինվորի կյանք փրկած, հերոս կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է

Այսօր 25 զինվորի կյանք փրկած, հերոս կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է: Պարոն կապիտանը զոհվել է Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ՝ փրկելով իր 25 զինվորականների կյանքը:

Կռիվ գնալուց առաջ Հովսեփը կնոջը ասել է՝ «25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ»:

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանն առաջին զոհերից էր: Գնդակների տարափին իր զինվորներին նա թողել է խրամատներում և անձամբ նետվել մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնացել եւ նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։

Նրա ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է աչքերն ու ականջները արյան մեջ կորած կապիտանն առաջ ընթանում, որ և հակառակորդին մոտ չթողնի, եւ ինքը գերի չընկնի։

Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք

Կիսվել