Այսօր օկուպացված Ստեփանակերտում սկսվել է Արցախի ԱԳՆ շենքի քանդումը
Այսօր օկուպացված Ստեփանակերտում սկսվել է Արցախի ԱԳՆ շենքի քանդումը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Նշվում է, որ քանդման աշխատանքների այսօրվա մեկնարկը խորհրդանշական նշանակություն ունի Ադրբեջանի համար:
Շենքը նախատեսում են շահագործման հանձնել 2027 թվականի սկզբին։