Մամուլ

Այսօր քառօրյա պատերազմի հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է

Այսօր քառօրյա պատերազմի հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է։ 1996թ-ի այս օրը, օգոստոսի 19-ին, ծնվել է հերոս Գևորգ Վարդանյանը: Գևորգը, ով ապրում էր արտերկում, 18 տարին լրանալուն պես վերադառնում է Հայաստան, իր պարտքը Հայրենիքի նկատմամբ տալու:

Չնայած այն բանին, որ Գևորգը Հայոց լեզվին գրավոր չէր տիրապետում, բայց զինվորական երդման տեքստը սովորելու համար կարճ ժամանակահատվածում սովորում է Հայոց այբուբենը…

2015թ.-ին թշնամու դիվերսիայի ճիրաններից իր կյանքը վտանգելով փրկում է մարտական ընկերոջը, որի համար արժանանում է բազմաթիվ խրախուսականներին…

Չարաբաստիկ 2016թ.-ի ապրիլին Գևորգը, ով տան միակ զավակն է, զոհվում է հանուն հայրենի հողի… Շնորհավոր ծնունդդ ՀԵՐՈՍ…»:

Այս մասին պատմում է Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը։

Գևորգ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» և ՀՀ «Արիության» մեդալներով:

Կիսվել