Այսօր Քառօրյայի հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 27 տարեկան
Այսօր՝ հունվարի 17-ին, Քառօրյա պատերազմում զոհված, հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 27 տարեկան։
Մերուժան Ստեփանյանը ծնվել է 1993 թվականին ՝ Գյումրի քաղաքում: Սովորել է Գյումրու Մուշ թաղամասի թիվ 42 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ինստիտուտը ավարտելուց հետո սկսել է աշխատել և ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան:
Մերուժանը զբաղվում էր նկարչությամբ, շվի էր նվագում և երգում էր: Բանակում կարգապահ ծառայության համար ստացել է ավագ-լեյտենանտի կոչում:
Թալիշի ուղղությամբ ծավալված թեժ մարտերում՝ 170 հենակետում, քաջաբար զոհվեցին լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, Ռաֆիկ Հակոբյանը, Վիկտոր Յուզիխովիչը և Աղասի Ասատրյանը։
Ծնունդդ շնորհավոր, հավերժի՛ մարտի՜կ: