Ազատ խոսք

Այսօր քաղաքի պատկերը՝ երթևեկության խտությունից մինչև փողոցների մարդաշատություն, սարսափելի էր․ Ստյոպա Սաֆարյան

Այսօր քաղաքի պատկերը՝ երթևեկության խտությունից մինչև փողոցների մարդաշատություն, սարսափելի էր․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։

«Արդեն նկատում եմ, որ քիչ չեն մարդիկ և ընկերներ, ովքեր գտնում են, որ արտակարգ իրավիճակը պետք է անհապաղ հանվի՝ մեզ թույլ տալով Շվեդիայի ու թույլ կարանտինով մյուս երկրների շռայլությունը, միայն թե կասեցվի տնտեսական անկումը։

Ես շատ ազնիվ ու շիտակ առաջարկություն ունեմ․

Այդ մարդիկ ստորագրում են հայտարարություն առ այն, որ համավարակի՝ իտալական, իսպանական սցենարով զարգացման դեպքում, երբ տասնյակ հազարավոր հիվանդների համար չէին բավականացնում շնչառական ապարատները, բուժանձնակազմը

-կհրաժարվեն պահանջել, որ իրենց հարազատի, ընտանիքի անդամի՝ ծնողի, երեխայի բուժսպասարկման առաջնահերթություն է,

-շփումներում ու տեղաշարժերում ազատ լինելու արդյունքույմ վարակվելու ու այլոց վարակելու պարագայում կվճարեն իրենց վարակածների բուժման ու բուժսպասարկման բոլոր ծախսերը, որովհետև որևէ մեկը որևէի մեկին վարակելու իրավունք չի տվել, իսկ պետությանն էլ՝ պարտավարություն քաշելու նրա՝ այլոց վրա թքած ունենալու ջառման։

Այս հայտարարությունը պատշաճ ստորագրելու դեպքում նրանք և իրենց հարազատներն ազատ են դուրս գալու արտակարգ դրությունից։

Այս պարտավորութուն-հայտարարույթյունը պետք է ստորագրել տալ նաև կարանտինը շրջանցող մարդկանց․ իսկ այսօր քաղաքի պատկերը՝ երթևեկության խտությունից մինչև փողոցների մարդաշատություն, սարսափելի էր․․․»։

Կիսվել