Մամուլ

Այսօր Տավուշում էինք. տեղի են ունենում որոշ գործընթացներ, որոնք, սակայն, դեռ անհասկանալի են. Վարուժան Գեղամյան

Այսօր Տավուշում էինք. տեղի են ունենում որոշ գործընթացներ, որոնք, սակայն, դեռ անհասկանալի են. Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Տավուշում էինք: Եղանք մի քանի համայնքներում: Այստեղ իրավիճակը միանշանակ չէ: Ինձ համար ակնհայտ է այն, որ տեղի են ունենում որոշ գործընթացներ, որոնք, սակայն, դեռ անհասկանալի են թե´ տեղացիների համար, թե´ ընդհանրապես:

Սա ինքնին մեծ խնդիր է: Տխուրն այն է, որ բնակիչներից շատերի մոտ տարածված են ադրբեջանական և թուրքական քարոզչությանը բնորոշ թեզեր, որոնք քայքայում են մեր հանրության դիմադրողականությունը:

ijevan sahman

Այդ քարոզչության գագաթնակետն է «Արցախը թուրքինն է, էս հողն էլ ադրբեջանցունն է» ոճի պարտվողական թեզը, որն ակտիվ տարածվում է հայտնի շրջանակների կողմից: Այս պարտվողական քարոզչության շարունակման դեպքում ոչ միայն Սյունիքի կորուստն է ժամանակի հարց, այլ Տավուշինը ևս:

Այցի ընթացքում հասցրեցինք լինել նաև մի շարք յուրահատուկ վայրերում: Դրանցից մեկը այս հինավուրց դիտաշտարակն է, որը գտնվում է Վերին Ոսկեպարում: Նրանք, ովքեր գիտեն այս տեղանքի պատմությունը, գիտեն, թե ինչ կարգավիճակ ունի այս հատվածը»:

Կիսվել