Այսօր Վարդան Ղուկասյանի դատն է
Վարդան Ղուկասյանի աջակիցները հանդես են եկել կոչով՝ ուղղված ԱՄՆ հայ համայնքին․
«Դիմում ենք ԱՄՆ հայ համայնքին` միանալու մարտի 3-ին՝ ժամը 08:00-ին, Las Vegas-ում տեղի ունենալիք դատավարությանը
աջակցելու Վարդան Ղուկասյանին։
Հասցե՝ 110 N City Pkwy STE 400, Las Vegas, NV 89106, Las Vegas Immigration Court»։
Նշենք, որ լուրջ մտավախություն կա, որ Վարդան Ղուկասյանի արտահանձման դեպքում նա կարող է ենթարկվել անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների։
Վարդան Ղուկասյանի դատական նիստը կկայանա այսօր՝ մեր ժամանակով 20:00-ին, ԱՄՆ ժամանակով՝ 08:00-ին։