ՄշակույթՇոու-բիզնես

Այսօր սիրված դերասանուհի Լալա Մնացականյանի ծննդյան տարեդարձն է

Ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում՝ դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլիզա Գյուլեսերյանը, եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը՝ մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Ընտանիքում եղել է երրորդ աղջիկը։ Սովորել է Երևանի համար 78 դպրոցում։ Ավարտելով այն՝ ընդունվել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։

Դերասանուհի Լալա Մնացականյանը գեղանկարիչ, բեմանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանի կինն էր։

Լալա Մնացականյանը մահացել է 2024 թվականի հունիսի 22-ին

Կիսվել