Ժամանց

Այսօր ոստիկանը կանգնացրեց եղբորս մեքենան․ էս ինչ դրախտ ա դառնում երկիրս, հիացած եմ էս ոստիկանով

Ֆեյսբուքյան օգտատեր Noy Noah-ը իր էջում գրել է․

«Ժողովուրդ էն, որ ասում են անխնա տարածել է, ես էլ էդ բառի վրա մեռնում էի, հիմի էս պահն ա։

Ոստիկանը կանգնացրեց եղբորս, մոտեցավ, մենք էլ հասցրել էինք ռեմենները գցել, խնդրեց վարորդական իրավունքը, հետո ապպան։

Հետո էնքան խնդրանքով, էնքան խաթրով, համոզելով, մեր փոխարեն զղջալով, որ մենք առանց ռեմենի ենք․ «Տարոն ջան, գցեք ռեմենը, նոր շարժվեք էլի»։

Ամա՜ն, էս ինչ դրախտ ա դառնում երկիրս։ Կներեք ժողովուրդ, ես շուտ պիտի գայի Դանիայից, հաստատ իմ գալն էլ է պատճառը։

Հիացած եմ էս ոստիկանով։ Տարածեք, որ շնորհակալությունս նրան հասնի»։

Կիսվել