Աշխարհ

Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պեսկով

Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար, 25 տարի առաջ մեր երկու երկրների միջև ստորագրվեց Բարեկամության պայմանագիր, և այսօր օրվա երկրորդ կեսին նախագահ Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ այս առիթով»,- ասել է Պեսկովը։

pashinyan putin

Նա հավելել է, որ կողմերը միասին ընդգծում են փաստաթղթի կարևորությունը երկկողմ հարաբերությունների համար, և դա լավ հնարավորություն կլինի քննարկելու նաև ընթացիկ խնդիրները։

Կիսվել