Մշակույթ

Այսօր մեծանուն դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Մեծանուն դերասանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ Բեմական առաջին քայլերը կատարել է Ստեփանավանի պետական թատրոնում։ 1948 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։

1991թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։

Առաջին դերը թատրոնում «Դավիթ Կոպերֆիլդն» էր (1947թ.), հետագա կերտած դերերից են` ԴոնՔիշոտը, Յագոն, Ջոն և Լիր արքաները, «Հացավանի» Մացակ ապերը, Սանիտայի թաղապետը և այլն:

Սոս Սարգսյան

ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին, իր ծննդավայր Ստեփանավանում, իր անունը կրող փողոցի վրա գտնվող այգում բացվել է քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած հուշարձանը, իսկ 2015-ի հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի Տերյան 65 հասցեում, որտեղ բնակվում էր վարպետը, բացվել է նրա հիշատակին նվիրված հուշատախտակը

Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից։

Կիսվել