ՄամուլՏեսանյութ

Այսօր մարդը գալիս է ներդրում անելու, վեց ամսվա մեջ էնպես են «բլբլում», մարդը փախնում է․ Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)

Այսօր մարդը գալիս է ներդրում անելու, վեց ամսվա մեջ էնպես են «բլբլում», մարդը փախնում է․ Գևորգ Պետրոսյան

News.am-ը գրում է․ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ամենևին էլ այն կարծիքին չէ, որ վերջին օրերին կորոնավիրուսի թվերի նվազումը պայմանավորված է դիմակներ կրելու պարտադրանքի հետ։

«Այսօր բազմաթիվ հեղինակավոր բժիշկներ և արտասահմանյան հեղինակավոր բժշկական կազմակերպություններ մասնագիտորեն հիմնավորել են, որ հատկապես ամառային տապին էդ դիմակ կրելը հակացուցված է։ Ընդհանրապես, սա կարող է հակառակ էֆեկտն ունենալ, հիմա, որ մի քաղաքացի այս շոգին դիմակ կրելով հանկարծ շունչը կտրվի և հայտնվի գետնին, ո՞վ է այդ քաղաքացու առողջության համար պատասխան տալու։

Մեկը գնա դատարան՝ հայց ներկայացնի, տեսնեմ դատարանը բավարարելո՞ւ է, անմիջապես այնտեղից ցուցում է գալու, որ հանկարծ այդպիսի հայցերը չբավարարեք, որովհետ դրանով կարող է ստեղծվել դատական նախադեպ և կառավարության հերն անիծեն իշխանությունը փոխելուց հետո։ Նկատի ունեմ այն մարդկանց հարազատներին, որոնք տուժել են այդ դիմակ կրելու պարտականությունից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Տեսանյութը ստորև

Կիսվել