ԱշխարհՇոու-բիզնես

Այսօր Հոլիվուդի ամենացանկալի տղամարդու կնոջ ծննդյան օրն է․ կռահեք՝ ով է նա

Այսօր Հոլիվուդը տոնում է իր հաջողություններից մեկը. 1972 թվականին հենց այս օրն է ծնվել հայտնի դերասանուհի, ֆոտոմոդել Վանեսսա Պարադին, ով հասարակությանը առավել հայտնի է որպես ամենից ցանկալի դերասանի՝ Ջոնի Դեպի կին։

Երբ 2012 թվականին աստղային զույգը բաժանվեց, նրանց դժբախտությունը սգում էր ոչ միայն Հոլիվուդը, այլև նրանց երկրբագուների մի հոծ բանակ։ Նրանց մտերիմները փաստում են, որ զույգը նույնիսկ ստացել է մի շարք սպառնալիքներ այն պատճառով, որ պետք է պատասխան տան իրենց մոտ լավ ընտանիքի իդեալը քանդելու համար։

Վանեսսա Պարադի

Նման և այլ հետաքրքիր փաստերի անդրադարձել է Bavnews.am-ը, որը կարող եք կարդալ ստորև։

1․ Վանեսսան իր կարիերան սկսել է որպես երգչուհի, ընդամնեը 14 տարեկանում նա իր քաղաքի բարերից մեկում կատարում է իր հորեղբոր գրած երգը և անմիջապես գրավում տեղի բնակչության սրտերը։ Հենց նրանց հորդորով էլ Վանեսան սկսում է մտածել հայտնի դառնալու մասին։ Չնայած բուռն արձագաննքերին, նա չի հաջողում որպես երգչուհի, բայց փառքի ճամփան բռնում է որպես մոդել։

2․ Նա արտաքին գեղեցկությամբ չի փայլել, խիստ նիհար կազմվածք, ոչ այնքան իդեալական ատամնաշար, ճաղատանալու սովորություն, սակայն հենց այս թերությունները վերածելով առավելությունների, նա դարձավ հազարավոր մարդկանց սիրելին։

3․ «Վաննեսան չունի հեշտ բնավորություն», այս մասին իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է դերասանուհու ամուսինը՝ Ջոնի դեպը։ Դերասանը նշել է, որ իրենց համատեղ կյանքում 14 տարվա ընթացքում չի եղել գոնե մեկ օր, որ իրենք չվիճեն և չվիրավորեն իրար։

4․ Վանեսսան ժամանակին տառապել է անորեքսիայով, դրան զուգահեռ նա օգտագործել է ալկոհոլ և թմրանյութեր, սակայն դստեր լույս աշխարհ գալուց հետո դադրել է իր վատ սովորությունները։

5․ 14 տարի համատեղ կյանքից հետո նա բաժանվում է ամուսնուց այն պատճառաբանությամբ, որ երբեք չի լինում առաջին տեղում իր ամուսնու համար։ Բաժանումից հետո նա խոստովանել է որ պատրաստ է նորից սիրել գեղեցիկ բերանով և վառվռուն աչքերով տղամարդու։

6․ Վանեսսան խոսոտվանել է, որ գիշերը խռմփացնում է՝ այն համարելով իր միակ թերությունը։

7․ Նա սիրում է հավաքել և պահել իր երեխաների պատրաստած ամենից փոքրիկ խաղալիքները։

Վանեսսա Պարադի

8․ Չնայած այն մտքերին, որ մարդը բնական  է գեղեցիկ, դերասանուհին նույնպես անմասն չի մնացաել վիրահատական միջամտությունից։

9․ Վանեսան չի սիրում վառ գույներ, նա գրեթե միշտ մուգ գույներ է կրում։

10․ Վանեսսայի սիրտը դեռ ազատ է, ցանկացաղները կարող են գնալ Հոլիվուդ և գտնել նրան։

Լիանա Մարտիրոսյան  Bavnews.am



Կիսվել