ՄամուլՄշակույթ

Այսօր հայ ազգի Մեծ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր հայ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։

Անկախ տարիքից՝ մարդիկ սիրում են Ֆրունզիկի ֆիլմերը։ Հավանաբար, Մհեր Մկրտչյանի հումորն իր հաջողության բանալին էր։ Չնայած այն փաստին, որ շատ տարիներ են անցել, նրա հումորը դեռ կենդանի է։ Մարդիկ սիրում են օգտագործել ֆիլմերում Ֆրունզիկի ասած արտահայտությունները։

Մհեր Մկրտչյանի ամենահայտնի ֆիլմերից են «Եռանկյունին», «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Նահապետը», «Կտոր մը երկինքը» և շատ այլ ֆիլմեր։

Մհեր Մկրտչյան

Միակ ուրախությունը թատրոնն էր: Նրան սկսեցին ճանաչել, սիրել: Ֆրունզիկի մասին արդեն խոսում էր ողջ Գյումրին: Իսկ երբ նա որոշեց ընդունվել Երևանի Պետական Թատերական Ինստիտուտ, նրան գրկաբաց ընդունեցին: 

Առանց քննություների Մհեր Մկրտչյանն անմիջապես երկրորդ կուրս ընդունվեց: Նրան սկսեցին վստահել լավագույն դերերը թատրոնում, և մարդիկ գալիս էին տեսնելու ոչ թե թատերական ներկայացումներ, այլև Ֆրունզիկի խաղը: Նրա հետ ժամանակը այնքան ուրախ էր անցնում, բոլորը հավաքվում էին նրա շուրջ ու սիրում էին լսել նրա կատակները:

Մհեր Մկրտչյանը համարվում է բոլոր ժամանակների հայտնի հայերից մեկը։ Մհեր Մկրտչյանը հայկական թատրոնի և կինոյի վառ ներկայացուցիչներից էր, ով հանրությանը հայտնի է հատկապես Ֆրունզիկ կեղծանվամբ։

Կիսվել էջում