Այսօր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակն է
Այսօր հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակն է։
Մեծանուն կոմպոզիտորը ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում: 1964-1969 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1969 թվականից դասավանդում է կոնսերվատորիայում:
1969-1972 թվականներին եղել է Հայաստանի ազգային ռադիոյի երաժշտական խմբագիրը։ 1991-2013 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը։ 1999-2003 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ լինելով գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։
Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար։ Հեղինակել է հայտնի և սիրված երգերի երաժշտություններ՝ «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն։ Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ։