Այսօր կայծակի հարվածից Չարբախում այրվել է տրոլեյբուս. ուղևորներին տարհանել են կուրսանտները
Այսօր կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը եւ տեղեկացրել, որ ուղևորներին տարհանել և հրդեհը մարել են Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները:
«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են:
Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը:
Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղեւորներին տարհանել եւ հրդեհը մարել:
Երեք օր առաջ էլ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժծառայության պետը փրկել էին «Զինուժ» ծրագրի օպերատորի կյանքը»: