Այսօր ծննդյան 92-րդ տարեդարձն է նշում «Արարատ»-ի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը
Այսօր ծննդյան 92-րդ տարեդարձն է նշում ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Արարատ»-ի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։ Նիկիտա (Մկրտիչ) Պողոսի Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ԽՍՀՄ-ի Հյուսիսկովկասյան շրջանի, Արմավիր քաղաքում։
Նիկիտա Սիմոնյանը այժմ զբաղեցնում է ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։
ՍՍՀՄ վաստակավոր մարզիկ (1954). Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968). ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970). «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր։ «Սպարտակ» Մոսկվա ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն խփած 160 գնդակով, միաժամանակ նա գլխավորում է արդյունավետությամբ ազգային առաջնություններում լավագույն ցուցանիշը՝ 133 գնդակ.
2011 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով։
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։