ԱշխարհԺամանց

Այսօր Իտալիայում 7 ձկների օրն է․ չեք գուշակի՝ ինչու

Այսօր նուրբ համերի թագավորությունում՝ Իտալիայում, նշվում է 7 ձկների օրը։ Ավանդույթը ունի վաղ արմատներ, 50 տարուց ավելի է, ինչ դեկտեմբերի 24-ը համարվում է համտեսի և մաքրության օր։ Bavnews.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր  օրվա մասին։

Իտալիայում տոնի պաշտոնական անվանումը  «Festa dei sette pesci, La Vigilia» է, որը համարվում է սուրբ ծննդյան տոների մեկնարկը։

Դժվար թե գտնվի մի ընտանիք, ով չի նշում այս օրը։

Իտալացիները հավատում են Աստվածաշնչյան այն լեգենդին, որ Քրիստոսի ծնունդից առաջ մարդը պետք է հրաժարվի մսային սնունդից և ուտի բանջարեղեն, սակայն այդ ցուցակի դուրս է ձուկը, քանի որ այն ջրում է և միշտ մաքուր է։

Ըստ ավանդույթի, այդ օրը ճաշին պետք է ուտել 7 տեսակի ձուկ, բայց նախքան այդ՝ մեկ հատ լիմոն։ 7, քանի որ այն համարվում է Աստվածաշնյան թիվ, Աստված աշխարհը ստեղծել է 7 օրում։

Նրանք նույն բաղադրատոմսով ձուկ պատրաստում են հենց սուրբ ծննդյան տոների ժամանակ։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել