Մամուլ

Այսօր զոհված 29-ամյա ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Վահան գյուղից էր. երկու երեխաների հայր

Մահացու հրազենային վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից էր, արդեն մի քանի տարի էր ինչ ծառայում էր բանակում: Այս մասին News.am-ին հայտնեց վարչական շրջանի ղեկավար Արշակ Մկրտչյանը:

«Իմ դասընկերոջ որդին էր, իրենք շատ խելոք, կշռադատված ընտանիք են, հայրը նախկին զինվորական է, մայրը՝ տնային տնտեսուհի: Չեմ պատկերացնում, թե ինչ հանգամանքներում կարող էր դեպքը տեղի ունենալ, ինքը շատ խելացի, արտակարգ խելոք տա էր, մատով ցույց տալու երեխա էր»,- պատմեց Մկրտչյանը՝ նշելով, որ Միքայելը տան միակ որդին էր, մեկ քույր ունի:

Միքայել Դանիելյանը 29 տարեկան էր, ամուսնացած էր, ունի մեկ որդի և մեկ դուստր:

miqayel

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Կիսվել