Այսօր զոհված 20-ամյա Էդգար Սուլեյմանյանը Սիսիանից էր (ֆոտո)
Այսօր զոհված 20-ամյա Էդգար Սուլեյմանյանը Սիսիանից էր (ֆոտո)
Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայող Էդգար Սուլեյմանյանը Սիսիանից էր։
Bavnews.am-ի տեղեկություններով Էդգարին զորացրվելու մնացել էր ընդամենը 35 օր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 17-ին՝ Ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ զինծառայողը։
Սակայն մինչև հոսպիտալ տեղափոխվելը՝ Էդգարը զոհվել էր: