Մամուլ

Այսօր երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 6-ի երեկոյան ժամերին, հուլիսի 7-11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հուլիսի 6-ի երեկոյան, 7-11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Կիսվել