Այսօր ես վերջին անգամ արթնացա և վերջին անգամ քնելու եմ 39-ում. Անի Քոչարը նշում է ծննդյան 40-ամյակը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Լրագրող, հրապարակախոս Անի Քոչարը նշում է ծննդյան 40-ամյակը։ Նա իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․
«Այսօր ես վերջին անգամ արթնացա և վերջին անգամ քնելու եմ 39-ում…
Կյանքը հետաքրքիր բան է, այսօր քնելու եմ և արթնանամ այլևս 40-ում…
Իմ կյանքի 4-րդ տասնամյակը աննկատ, բայց և ծանր եկավ…
Մի տեսակ թախծով եմ հրաժեշտ տալիս 3-րդ տասնամյակին, կարծես երիտասարդությունս հավաքեց ու տարավ, բայց և անսահման ուրախ եմ, որ հասա հաջորդ տասնամյակին ու դեռ կամ և ևս մեկ տարեդարձ դիմավորելու շնորհն ունեմ…»,- ինստագրամյան իր էջում գրել է լրագրող, հրապարակախոս Անի Քոչարը:







