Մամուլ

Այսօր Բակո Սահակյանի ծննդյան օրն է, մաղթում եմ շուտափույթ վերադարձ հայրենիք. Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է։ Մեծարգո Նախագահին մաղթում եմ առողջություն, տոկունություն, համբերություն և շուտափույթ վերադարձ հայրենիք։

Վստահ եմ՝ արդարությունը վաղ թե ուշ կհաղթի և Բակո Սահակյանը, Ադրբեջանում պատանդ պահվող Արցախի ռազմական և պետական գործիչները, ինչպես նաև մյուս բոլոր գերիներն ազատ կարձակվեն ու կվերադառնան իրենց տուն։

Դա է նաև պահանջում մարդկային պարզ տրամաբանությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման իրական օրակարգը»։

Կիսվել