Այսօր ավտովթարից զոհված ընտանիքը (ֆոտո)
Այսօր՝ հուլիսի 26-ին, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածները ընտանքի անդամներ էին՝ հայր, մայր և 7-ամյա երեխա։ Oragir.News-ին հայտնի դարձավ, որ ընտանիքը բնակվում էր Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում։
«Իրենք Լոռու մարզի Սպիտակ համայնքից էին, քանի որ ամուսինը՝ զինվորական էր, Գյումրիում էր ծառայում, տեղափոխվել և բնակվում էին Գյումրիում։ Մոտ 10 տարի առաջ էին ամուսնացել, մեկ երեխա ունեին՝ 7-ամյա Դավիթը, որը ցավոք հիվանդանոցում մահացել է։
Իրենք շատ լավ ընտանիք էին, հավատս չի գալիս, որ նման բան է եղել․․․»,- ասաց զոհված ընտանիքի մտերիմներից մեկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին` ժամը 1։30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ջաջուռի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Նապոլեոն Մկրտչյանը, վերջինիս ուղևոր 31-ամյա Նազելի Շմոյանը տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ 7-ամյա Դավիթ Մկրտչյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Գյումրու «Մոր և մանկան ավստիրական» հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել էր։