Շոու-բիզնեսՄամուլ

Այսօրվա ընկերության հայտը ինձ ուղղակի տապալեց. Զառա Արամյան

Սիրված հաղորդավարուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և պատմել իր հետ կատարվածի մասին։

«Մի փոքր լավ տրամադրություն բոլորիդ

Այ սիրելի հարգելիներ, ես բազմիցս անդրադառնում եմ այն ընկերության հայտերին, որոնք ուղղակի շատ մեղմ ասած անհասկանալի են…

Օրինակ՝ Բրդերի լվացում Կապանում, Նիհարիր հերբալայֆի հետ ( բացում ես մի թմբլիկ կին է վարում էջը, այ բալամ մի հատ դու նիհարիր, նոր արաջարկիր), յուրահատուկ տեղ են զբաղացնում տարբեր մարզերում գտնվոր !!! Գերեզմանաքարերը., Սիսիանի գերեզմանաքարերը ( ասենք եթե մեռել ես, էլ ո՞նց գնաս հասնես Սիսիան, որ քարդ վերցնես)., Մատնահարդարում Ալավերդիում ( շատ ուրախ եմ, որ կա այդպիսին, բայց եթե եղունգդ կոտրվեց, հաստատ, եթե ապրում ես Երևանում, չես գնա Ալավերդի եղունգի համար)։

Սքո սրահները իրար հերթ չտալով ինձ հա ընկերության հայտ են ուղարկում ( ասենք եթե կաս, ինչու է քեզ պետք ընկերներիդ մեջ սգո սրահը, իսկ հատկապես եթե արդեն չկաս, էլ դա քո մտածելու բանը չէ հաստատ, կամ էլ լսել են, որ վատառողջ եմ, դե մտածում են հեսա հեսա պետք է գալու)., Կոշիկների վերանորոգում, Անվադողերի վաճառք ., Գուշակների էջ ( սա ուղղակի ամոթ է մեր ազգի համար)., Երկար բնական մազեր ( շատ կարևոր է, որ ընկերներիդ ցանկում լինեն մազերը!!)։

Ցուցակը կարող եմ երկար շարունակել, բայց այսօրվա ընկերության հայտը ինձ ուղղակի տապալեց…

Երիկամի դոնոր!!!!!…Սրանք հաստատ իմացել են երևի որ արդեն 2 տարի է միայն մի երիկամ ունեմ։ Բայց դե հիմա էլ երիկամի խնդիր չկա, սիրտս է վատ, գուցե այս գրառումիցս հետո ընկերության հայտ տա Սրտի դոնորը, չգիտեմ։

erikami donor

Մի խոսքով էջս բաց է, ես էլ ընկեր շատ սիրող մարդ եմ, բայց դէ… գժվանքքքք»։