«Այսօրվանից փողոցում տեղի ունեցող գործողությունների ղեկը ես վերցնում եմ իմ ձեռքը».Անի Զախարյան
«Այսօրվանից փողոցում տեղի ունեցող գործողությունների ղեկը ես վերցնում եմ իմ ձեռքը»։
«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի հայրենակիցներ, այսօրվանից փողոցում տեղի ունեցող գործողությունների ղեկը ես վերցնում եմ իմ ձեռքը, քանզի տեսնում եմ, որ այն ընթանում է անարդյունավետ ուղով:
Ժամանակն է պահանջներ ձևակերպել, այլապես ժողովուրդը կհիսաթափվի և կգնա տներով: Գտնում եմ առաջնահերթ պահանջը կառավարությունում նոր գրագետ անձանց ներկայությունը պահանջելն է:
Ես ուզում եմ պատասխանատվություն վերցնել մշակույթի ոլորտում: Լուրջ փոփոխությունների հասնելու համար կառավարության 8-9 նախարարներ պիտի փոխվեն»: