Այսօրը պատմության մեջ․ 1992 թվականին հիմնվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ), հայկական ֆուտբոլը կառավարող մարմին։ Հիմնադրվել է 1992 թ. հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992 թ. հուլիսի 3-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993 թ. հունվարի 17-ից։ Ֆեդերացիայի նախագահը Արմեն Մելիքբեկյանն է։
ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ և գործադիր կոմիտեի անդամներ։
Աշխատանքային մարմինը գործկոմն է։ Հրատապ խնդիրներ լուծելու համար ստեղծվել է գործկոմի բյուրո։
2023 թվականի մայիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստացել է FIFA FORWARD Awards 2023 մրցանակը փոքր դաշտերի նախագծերի համար։ ՖԻՖԱ-ի՝ մասսայական ֆուտբոլի միջտարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում ներկայացված էին երկրի տարբեր մարզերի 89 փոքր դաշտերը։
ՀՖՖ նախագահներ
Նիկոլայ Ղազարյան (1992-1994)
Արմենակ Սարգսյան (1994-1998)
Սուրեն Աբրահամյան (1998-2002)
Ռուբեն Հայրապետյան (2002-2018)
Արթուր Վանեցյան (2018-2019)
Արմեն Մելիքբեկյան (2019-)
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտն առավելապես օգտագործվում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Հանրությանը հայտնի է պարզապես Հանրապետական մարզադաշտ անվանումով։ Համարվում է Երևանի քաղաքապետարանի սեփականությունը։
Գտնվում է Վարդանանց փողոց, 65 հասցեում։ 1999 թ. վերանվանվել է «Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»։
«Դինամո» մարզադաշտը կառուցվել է 1933-1935 թթ., ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի նախագծով, ապա ընդլայնվել 1953 թ.՝ ճարտարապետ Կորյուն Հակոբյանի նախագծով:
Առաջին ֆուտբոլային հանդիպումը մարզադաշտում կայացել է 1935 թ. հունիսին, երբ հանդիպել են Երևանի «Սպարտակ» և Մոսկվայի Կարմիր բանակի կենտրոնական տան ֆուտբոլային թիմերը: Հայաստանի ազգայի հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացրել է 2000 թվականին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակը գտնվում է Երևանում, Խանջյան փողոց, 27 շենք հասցեում։