Այսքան տարվա կարոտից հետո կրկին կհնչի ադրբեջանական մուղամը. Ալիևը մեկնել է Շուշի
Այսքան տարվա կարոտից հետո կրկին կհնչի ադրբեջանական մուղամը. Ալիևը մեկնել է Շուշի
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով․
«Հպարտությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այսօր նշանակալի օր է։ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակված, մեր հայրենի «Շուշա» (Շուշի) քաղաքում վերածնվում է «Խարիբյուլբյուլ» երաժշտական փառատոնը։
Այսքան տարվա կարոտից հետո լեգենդար Ջդրդուզում (Կատարոտ դաշտավայր) կրկին կհնչի ադրբեջանական մուղամը»։
Ալիևը Շուշի է մեկնել կնոջ ու դստեր հետ։ Նա տեսանյութում տեղեկացրել է, որ մեկնում է Շուշի՝ մասնակցելու փառատոնին և ճանապարհին կանգ է առել՝ թեյ խմելու համար: