Այսուհետ մինչև 18 տարեկանների հիվանդանոցային բուժօգնությունը կիրականացվի պետպատվերով
Հայաստանի Հանրապետությունում այսուհետ մինչև 18 տարեկանների հիվանդանոցային բուժօգնությունը կիրականացվի պետպատվերով հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվի պետպատվերի շրջանակներում:
Այս որոշումը կառավարությունն ընդունեց այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում: Որոշման նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
«Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան երեխաներ հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում»,- ասաց Ավանեսյանը:
Նախատեսվում է նաև փոխհատուցել մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը, ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1.75 մլրդ դրամ:
Հիշեցնենք՝ ներկայում Հայաստանում հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ պետպատվերի շրջանակում է կատարվում մինչև 7 տարեկանների համար: