Այսուհետև ՀՀ քաղաքացիները կարող են Օման գնալ առանց մուտքի արտոնագրի պահանջի
Այսուհետև ՀՀ քաղաքացիները կարող են Օման գնալ առանց մուտքի արտոնագրի պահանջի։
ՀՀ արտաքին գործերի մամուլի քարտուղար Անի Բադալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից:
Այսպիսով սրա արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետև կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները: