Շոու-բիզնես

«Այո, մեզ վճարել են, վճարել են՝ իմ ու Արամի տաղանդի համար». Էմմա Պետրոսյան

«Այո, մեզ վճարել են, վճարել են՝ իմ ու Արամի տաղանդի համար». Էմմա Պետրոսյան

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը ցանկություն հայտնեց խոսել վերջին օրերին ամուսնու՝ Արամոյի դեմ սկսված արշավի եւ իրենց ընտանիքին ուղղված քննադատությունների մասին:

«Ես ֆեյսբուքում չկամ, եւ հենց նոր նստած մի նամակ էի գրում, ու կխնդրեմ մեր ընկերներից ամենահարազատին իր էջով ներկայացնել իմ խոսքը, ձայնը, որը մինչ օրս չի եղել ֆեյսբուքում: Նամակում ես շատ հակիրճ փորձել եմ հավաքել մարդ, արվեստագետ տեսակի իրավունքը, խոսքի իրավունքը, լինելու իրավունքը եւ ընդհանրապես իրավունքն ու խոսքը, առանց որի մարդը ոչնչություն է:

Եթե անցյալ երեսուն տարիների ընթացքում ես տեսել եմ, որ մի ծառ է տնկվել եւ եթե մասնակցել եմ կամ չեմ մասնակցել ծառատունկին, ողջունել եմ: Ծառատունկը լայն հասկացություն է՝ մեր երկրի շինարարության մասին է խոսքը… Ուզում եմ, որ մենք կարողանանք տեսնել եւ լավը, եւ ճիշտը, եւ սխալը, եւ վատը…Եթե դու ակնոց ես դնում եւ ծափահարում եմ միայն նրանց, որոնք քեզ վճարում են ծափահարելու համար, ինչպես հիմա բարձրաձայնում են, որ ձեզ վճարել են…

Այո, վճարել են, վճարել են, կրկնում եմ, բայց վճարել են իմ երգի համար, վճարել են իմ վաստակի համար, վճարել են իմ տաղանդի, Արամի տաղանդի համար… Չեն վճարել, որ ես գնամ նստեմ սրճարանում սուրճ խմեմ կամ խաբեմ ինչ-որ մեկին, կամ լինեմ անազնիվ, ինչպես շրջապատումս ապրում են անազնիվներ, բայց ազնիվի դիմակով են ապրում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել